Լիտվան միգրացիոն համաձայնագրի շրջանակում Թուրքիային 5.2 մլն եվրո կհատկացնի
Международные новостиԼիտվան ծրագրում է 5.2 մլն եվրո հատկացնել Թուրքիային, որը ԵՄ-ին խոստացել է ընդունել Եվրոպա ուղեւորվող ապօրինի միգրանտներին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հաղորդել է Լիտվայի ԱԳՆ-ն:
Ըստ համաձայնագրի, Թուրքիան հետ է ընդունելու ԵՄ երկրներ հասած ապօրինի միգրանտներին՝ յուրաքանչյուրի փոխարեն ԵՄ ուղարկելով սիրիացի մեկ փախստականի: Փոխարենը Բրյուսելը կարագացնի Անկարայի համար վիզայի ազատականացման բանակցությունները, ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը եւ կհատկացնի նախկինում նախատեսված 3 մլրդ եվրոն:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում Անկարան պահանջեց կրկնապատկել թուրքական տարածքում փախստականների հետ կախված իրադրությունը կարգավորելու համար խոստացված ֆինանսավորումը՝ 3 միլիարդից հասցնելով 6 մլրդ եվրոյի:
Բրյուսելի եւ Անկարայի միջեւ համաձայնության վերջնական տեքստը պատրաստ կլինի մարտի 17-ին նախանշված ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ: