Լավրով. Միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե ԵՄ-ին ինչ արժեցավ համերաշխությունը
Международные новостиՄիգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե Եվրամիությանն ինչ արժեցավ համերաշխությունը: REN TV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Մոսկվան հույս ունի. սա դաս կլինի Բրյուսելի համար: «Հույս ունեմ, որ այժմյան իրավիճակը, մասնավորապես՝ միգրանտների հետ կապված ճգնաժամը, դաս կլինի այդ կառույցի ղեկավարության համար, որը մինչեւ վերջերս պնդում էր. «Ովքեր մեզ մոտ հայտնվել են, քաղաքակիրթ մարդիկ են»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Դիվանագետի համոզմամբ, «որոշակի գոռոզամտություն կար, ուսուցողական տոնով հնչում էր, որ իրենց մոտ մարդու իրավունքների հետ կապված ամեն ինչ կարգին է, պետք չէ այն նույնիսկ քննարկել ՄԱԿ-ում կամ Եվրախորհրդում, իրենք սեփական ուժերով գլուխ կհանեն»: