Քիմիական զենքով ԻԼԻՊ-ի հարձակվել է Իրաքի վրա. երեխա է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել
Международные новостиԻԼԻՊ-ի գրոհայինները քիմիական զենք են կիրառել Իրաքի հյուսիսում գտնվող Թազա քաղաքի վրա հարձակման ժամանակ, որը նախկինում ահաբեկիչների կողմից արդեն ենթարկվել է քիմիական հարձակումների: Դրա հետևանքով երեխա է զոհվել, ավելի քան 600 մարդ՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը:
Զոհերի մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել շնչահեղձության ախտանիշներով, այրվածքներով և քիմիկատներով թունավորմամբ: Ներկայումս փորձագետները պարզում են, թե ինչ թունավոր նյութ էին պարունակում քիմիական զենքերը:
Ավելի վաղ, ամերիկացի զինվորականները հատուկ գործողություն են անցկացրել, որի ընթացքում բռնել են ԻԼԻՊ-ի՝ քիմիական զենքի գծով գլխավոր մասնագետ Սուլեյման Դաուդ ալ-Բաքարին: Պենտագոնն արդեն հաստատել է այս տեղեկությունը: