Խոշոր պայթյուն Անկարայում. կան զոհեր և վիրավորներ
Международные новостиԱնկարայի կենտրոնական Քըզըլայ շրջանում այսօր երեկոյան տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում խոշոր պայթյուն է տեղի ունեցել:
Դեպի վայրում շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են աշխատում: Հաղորդվում է բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, լուրջ վնաս են կրել հարակից շենքերը, տասնյակ ավտոմեքենաներ ջարդոնի են վերածվել:
Ենթադրաբար տեղի ունեցածն ահաբեկչություն է և պայթեցվել է ականապատ մեքենա, որը նման է եղել նախորդ ահաբեկչության ժամանակ պայթեցվածին:
Կրկնակի ահաբեկչության սպառնալիքի պատճառով ոստիկանությունը դատարկում է տարածքը: Միջադեպի ընթացքում ամբողջությամբ այրվել է նախարարություններին պատկանող մի ավտոբուս: Զոհերի ու վիրավորների ստույգ թիվը չի հաղորդվում:
Թուրքական Sozcu պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն հատուկ ծառայությունները օրեր առաջ նախազգուշացրել էին Անկարայում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին: