Քրդերի բացակայությունը միջսիրիական բանակցություններին կսրի ծայրահեղականության մթնոլորտը
Международные новостиshabat.am-ը գրում է.
«Մոսկվա-Կահիրե» ընդդիմադիր խմբի ներկայացուցիչ և սիրիական Ազգային ճակատի առաջնորդենրից մեկը` Կադրի Ջամիլը հայտարարել է, որ քրդերի բացակայությունը առաջիկա միջսիրիական բանակցություններին հող կնախապատրաստի ծայրահեղականության և Սիրիան բաժանելու համար: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Անլուրջ է խոսել հաշտության և Սիրիայի ապագա կառուցվածքի մասին առանց քրդերի մասնակցության: Դա հող կնախապատրաստի ծայրահեղականության, ֆեդերալիզացիայի և Սիրիայի բաժանման համար»,- նշել է նա:
Նշվում է, որ մարտի 14-ին Ժնևում կմեկնարկեն Սիրիայի շուրջ բանակցությունները ՄԱԿ-ի հովանու ներքո: Միջսիրիական բանակցությունների մասնակցիները կքննարկեն նոր կառավարությունը, սահմանադրությունը և պառլամենտական ընտրությունները, ինչպես նաև երկրի նոր նախագահի ընտրությունները: