Անկարայի ահաբեկչությունն իրականացրած մահապարտներից մեկը կին է եղել
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին հերթական ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, թուրքական HaberTurk-ը տեղեկացնում է, որ մահապարտներից մեկը կին է եղել: Պայթյունից հետո դեպքի վայրում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու ահաբեկիչներն էլ մահացել են: Կին մահապարտի ինքնությունը պարզվել է:
Բացի այդ, պարզվել է, որ ահաբեկչության ժամանակ օգտագործված ավտոմեքենան 2016 թվականի հունվարի 10-ին գողացվել է Շանլըուրֆայից (Ուրֆա): Տարեց մի կնոջ պատկանող ավտոմեքենան Անկարա է բերվել փետրվարի 26-ին: