Ստամբուլում կասկածելի ավտոմեքենաները խուզարկվում են
Международные новостиԹուրքիայում ահաբեկչության աճող սպառնալիքի պայմաններում իրավապահ մարմինները որոշում են կայացրել հանրային կարգի ապահովման նպատակով Ստամբուլում խուզարկել ցանկացած կասկածելի ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում ոստիկանությունը կասկածելի ավտոմեքենաներում խուզարկություն է իրականացրել: Հարցաքննվել են նաև դրանցում գտնվող կասկածելի անձինք: