Մարտի 16-ին հումանիտար ավտոշարասյուներ կուղեւորվեն Սիրիայի պաշարված քաղաքներ. ՄԱԿ
Международные новостиՄարտի 16-ին հումանիտար ավտոշարասյուներ կուղեւորվեն Սիրիայի մի քանի պաշարված քաղաքներ՝ Ֆուա, Քեֆրայա, Զաբադանի, Բլուդան եւ Մուադամիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 15-ին հայտնել Է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆաուզին:
«Վաղը՝ չորեքշաբթի, ավտոշարասյուները կուղեւորվեն Բլուդան՝ Դամասկոսի արվարձանի դժվարամատչելի վայրերից մեկը, ինչպես նաեւ պաշարված այլ քաղաքներ՝ Ֆուա, Քեֆրայա, Զաբադանի եւ Մուադամիա»,-ասել Է Ֆաուզին լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: