Ստամբուլում Անկարայի ահաբեկչությունը դատապարտող ցույցի մասնակիցների դեմ բիրտ ուժ է կիրառվել
Международные новостиԱնկարայի ահաբեկչությունը դատապարտելու նպատակով Ստամբուլում ցույց իրականացրած ամբոխի դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է օգտագործել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ամբոխը ցույցի ժամանակ բղավել է «Գող, մարդասպան Էրդողան» և կառավարությանը հրաժարական տալու կոչ է արել: Ստամբուլի Աշխատավոր և ժողովրդավարական ուժերը ցանկացել են երթ իրականացնել, սակայն ոստիկանությունն առանց նախազգուշացման անցել է բիրտ ուժի կիրառմանը: Կան ձերբակալվածներ: