Թուրքիան խախտում է Իրաքի եւ Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով
Международные новостиԹուրքիան խախտում է Իրաքի եւ Սիրիայի ինքնաիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսատսանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիայի գործողությունները վիժեցնում են Սիրիայում ճգնաժամի կարգավորման գծով ջանքերն, այդ թվում` զինադադարն եւ մարդասիրական օգնության տեղ հասցնելը», -ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ոչ միայն իր տարածքից հրթիռակոծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող սիրիացի քրդերի ջոկատների դիրքերը, այլ նաեւ խախտում է Սիրիայի սահմանը` փորձելով զինուժ տեղակայել սահմանամերձ գոտիներում: