Փարիզում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող 4 անձի են ձերբակալել
Международные новостиՖրանսիայում 4 անձի են ձերբակալել, որոնց կասկածում են Փարիզի կենտրոնում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով TF1 հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ քաղաքի արվարձանում 3 տղամարդու եւ 1 կնոջ են ձերբակալել: Անվտանգության ծառայություններն իսլամականների հետ նրանց կապի մասին տեղեկություններ ունեն:
Ըստ Gazeta-ի, ոստիկանությունը նաեւ ավտոմատ զենքի փամփուշտներ եւ համակարգչային սարքավորումներ է առգրավել: