Անկարայում և Ստամբուլում Նովրուզի տոնակատարություններն արգելվել են
Международные новостиԱնկարայի և Ստամբուլի նահանգապետարաններն արգելել են շաբաթվա վերջին նախատեսվող Նովրուզի տոնակատարությունները քաղաքներում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին նահանգապետարանները համապատասխան հայտարարություն են տարածել:
Տեղական իշխանությունները նման որոշումը պայմանավորել են ահաբեկչական հարձակումների և սադրիչ գործողությունների հնարավորությամբ: Այդպիսով, Անկարայում և Ստամբուլում արգելվել են մարտի 19-21-ը Նովրուզի կապակցությամբ նախատեսվող հավաքներն ու քայլերթերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովրուզի տոնակատարություններն արգելվել են Հաքքարի նահանգում ևս: