Գլենդելի դպրոցական օրացույցներում կամրագրվի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը
Международные новостиԱՄՆ Գլենդել քաղաքի դպրոցների ղեկավարությունը ցանկանում է ապրիլի 24-ը, որը ոչ ուսումնական է համարվում, տեղական մակարդակով առավել ճանաչելի դարձնել՝ իբրև Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Այդ նպատակով դպրոցների տարածքներում տպագրվող բոլոր օրացույցների վրա ապրիլի 24-ը հատուկ կամրագրվի: Ինչպես հաղորդում է & laquo: Արմենպրես-ը` վկայակոչելով LATimes-ը, այս մասին հայտնել է համայնքային դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանը:
«Դպրոցներում տպագրվող ցանկացած օրացույցում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման օրը: Այն կամրագրվի»,- ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ողջունելի է մյուս էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունն այդ օրն իրականացվելիք միջոցառումներին:
Խորհրդի անդամներից մյուսը՝ Արմինա Կարապետյանը, նշում է, որ օրվա հստակ ամրագրումը մեծ կարևորություն ունի: «Օրվա անվանումը մեծ արժեք ու նշանակություն ունի մեր ուսանողների, ուսուցիչների, թաղամասի ու ողջ քաղաքի համար»,- ընդգծում է նա: