Անկարայի ահաբեկչությունից հետո Սնեյդերը ցանկանում է հեռանալ «Գալաթասարայ»-ից
Международные новостиՖուտբոլի Նիդերլանդների ազգային հավաքականի և թուրքական «Գալաթասարայ» ակումբի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խիստ մտահոգված է Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, թուրքական «Միլլիեթ» պարբերականը հայտնում է, որ Սնեյդերը վերջին ահաբեկչությունից հետո մտադիր է աչքի անցկացնել ֆուտբոլային կարիերան Թուրքիայում: «Այս շաբաթ տեսանք, որ սպառնալիքը մեզ շատ է մոտեցել»,- նշել է Սնեյդերը:
Ավելի վաղ Անկարայի ահաբեկչության հետ կապված իր մտահոգությունն էր հայտնել Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի և թուրքական «Գալաթասարայ» ակումբի առաջատար հարձակվող Լուկաս Պոդոլսկին: Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում իրականացված ահաբեկչությունից հետո Պոդոլսկին զանգահարել էր իր մենեջերին և պատմել իրադրությունը: «Ցանկանում եմ հեռանալ այստեղից: Արդեն շատ անհանգիստ եմ»,- ասել էր նա: