Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունն ուժեղացրել է անվտանգությունը
Международные новостиԱդրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունն ուժեղացրել է իր անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ոստիկանության լրացուցիչ ուժեր են ներգրավվել դեսպանատան պահպանության ծառայությունում:
Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատանը չեն մեկնաբանել անվտանգություն ուժեղացնելու պատճառները` նշելով, որ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես շատ լուրջ է վերաբերվում իր անվտանգության հարցին, եւ նրա անվտանգությունը շարունակում է մնալ հուսալի: