Քերին ԻՊ-ին պաշտոնապես մեղադրելու Է ցեղասպանության մեջ. AP
Международные новостиԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այն կարծիքին Է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը մեղավոր Է Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների, եզդիների եւ շիաների կրոնական համայնքների ներկայացուցիչների նկատմամբ ցեղասպանության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, AP գործակալությանը հայտնել են աղբյուրներ, որոնք ծանոթ են ամերիկյան դիվանագիտության ղեկավարի կարծիքին:
AP-ի տվյալներով՝ Քերին այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կանի մարտի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: