Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում չկա միջին դաս, իսկ խոշորների առկայությունը միայն վնասում է երկրին

Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հիմա անցնենք Հայաստանին։ Արժեքային համակարգի տեսակետից հայկական միջավայրը, ի տարբերություն կորեականի, լի է անհասկանալի, անտրամաբանական սկզբունքներով։ Կուզեյի խոսել դրանցից մի քանի մասին։ Այսօր կանգկառնեմ հայերի պետականակործան մի հատկության վրա. իշխանությունը պարբերաբար կենտրոնացնելու և ապակենտրոնացնելու ցիկլի ու պետությման մշտական գերազանցության երևույթի մասին։ Հվ Կորեան, օրինակ, թվում է թե խոշոր ընկերությունների երկիր է. Սամսունգ, Կիա, Հունդայի և այլն։ Սամսունգ ընկերության վաճառքներն, օրինակ, կազմում են 300 մլրդ դոլար (30 հատ Հայաստան), իսկ կապիտալիզացիան 200 մլրդ դոլար։ Ընկերությունում աշխատում է 440 հազ մարդ։ Քչերը, սակայն, գիտեն, որ սա մի ընկերություն է, որը պատկանում է 127897 մարդու և 6230 ընկերության։ Ընդամենը կա 170 մլն բաժնետոմս, իսկ ամենամեծ սփականատերը՝ Կուն Հի Լին տնօրինում է բաժնետոմսերի սոսկ 3.38%-ը։ Իրենց պատմության ընթացքում կորեացիները պարբերաբար մանրացրել են խոշոր սեփականատերերին, թույլ չեն տվել, որ նրանցից գոնե մեկն ի վիճակի լինի մրցակցել պետության հետ, կարողանա քաղաքականություն թելադրել։ Պակ Չոն Խիի բարեփոխումների կենտրոնական առանցքը սա էր։ Հայոց պետականության էվոլյուցիան այս ամենի հակառակն է։ Ապշեցնում է հայերի ցինիկությունը՝ ամեն ինչ անել ի հեճուկս հասարակությունների զարգացման օրինաչափությունների։ Հայերը երբեք չեն հարգել պետության չեզոք դերը։ Դեռևս 3-4 րդ դարերում, երբ հայկական պետականության հիմքը թագավորն ու 1.5 տասնյակ նախարարներն էին, տնտեսական և քաղաքական հիմքեր ձևավորվեցին նախարարական տները մանրատելու և դրանով իսկ կենտրոնական պետության դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ։ Եվրոպայի և Ռուսաստանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ քանի դեռ հերցոգների, կյուրֆուրստների ու բոյարների իշխանությունը չփոխարինվեց ավելի մանր ազնվականների իշխանությամբ (ասպետներ, շեվալյեներ, լորդեր, ազնվականներ), կենտրոնացված պետությունների գործառույթները թույլ էին, երերուն։ Հայերն, ընդհակառակը, 4-րդ դարում ընդունում են քրիստոնեությունը, նախարարների կողքին ստեղծում մեկ այլ, ավելի խոշոր սեփականատեր, եկեղեցուն, իսկ հետո որոշում կայացնում թագավորական ինստիտուտի ավելորդ լինելու և պետականության անպետքության մասին։ Սեպուհների (ազնվականների) ինստիտուտը Հայաստանում այդպես էլ չի կայանում։ Իսկ դա շատ կարևոր է։ Առանց դրա կենտրոնացված պետություն չէր կարող լինել։ Տրամաբանությունն այստեղ պարզ է. մի քանի հոգուն (նախարարներին) պետություն պետք չէ. նրանք իրենք են հավակնում պետություն լինել։ Մինչդեռ մի քանի հազարի համար կենտրոնացված պետության առկայությունը գոյատևման միակ պայմանն է։ Պատահական չէ, որ 9-րդ դարում Բագրատունիների թագավորության ձևավորումը հնարավորդարձավ այն բանից հետո, երբ դրանից մի փոքր ավելի վաղ արաբները խնջույք կազմակերպեցին և կոտորեցին հայկական նախարարական տների մեծ մասը։ Այլապես այդ տները երբեք էլ թույլ չէին տալու թագավորության ու պետության ձևավորումը (իհարկե, ներողություն այդ հրեշավոր ոճրագոծությունը ֆլեգմատիկորեն շարադրելու համար)։ Առաջ անցնելով ասենք, որ այդ շրջանում, շնորհիվ արաբների կողմից մտցրած դրամական հարկի Հայաստանում նախարարական տները ստիպված էին վարձակալության տալ կամ վաճառել վարելահողերը։ Առաջացավ սեփականատեր հողատերերի դաս, զարգացան ապրանքա-դրամական հարաբերությունները։ Արաբներն ակամա խթանեցին պետականության ձևավորումը։ Բայց ահա իշխանության եկած Բագրատունիները, առանց հասկանալու, սկսեցին պետականացնել հողերը։ Աստիճանաբար դրանց զգալի մասն անցավ եկեղեցուն։ Պետրոս Գետադարձ կաթողիկոսն, օրինակ, ավելի քան 1000 գյուղ ուներ։ Է նրա ի՞նչին էր պետք պետությունը։ Հենց նա էլ 1045-ին այդ պետության վերջը տվեց։ Հետագայում արդեն մեծածավալ եկեղեցական հողատիրությունը թույլ չէր տալիս սեփականատերերի դասի առաջացումը և խանգարում էր պետության ձևավորմանը։ Հասկանալի է, թե ինչու էին թուրքական սուլթանները և պարսկական շահերը մեդալը մեդալի հետևից շնորհում հայոց կաթողիկոսներին։ Մենք երբեք այս աչքերով չենք նայել մեր պատմությանը։ Երեխաներին սերմանում ենք մի պատմություն, որտեղ միակ թշնամին արտաքին ագրեսորն է։ Քաջ ենք, խիզախ, շինարար, բայց բախտ չունենք։ Ահա սա է մեր պատմագիտությունը։ 19-րդ դարում, երբ ռուսները փորձում էին իրականացնել կայսրի 1861թ հողային ռեֆորմը Հայաստանում՝ ապշել էին. գյուղացիներին տալու հող չկար. ամենը պատկանում էր եկեղեցուն։ Հիմա էլ. սկսած ՀՀ երկրորդ Նախագահից և շարունակաբար 3-րդ Նախագահը սիրում են հենվել մեկ տասնյակ օլիգարխների վրա։ Այդպես հեշտ է. կարևորը ներդրումներն ու խնայողություններ կենտրոնացնելն է։ Միջին դաս չկա ու չպետք է լինի։ Պետք է մշտապես սիրաշահել այս խոշորներին։ Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա. հենց այդ խոշորներն էլ մի օր կվերացնեն այս պետությունը։ Որովհետև առանց նշանակալի միջին դասի, խոշորների դերը երկրի զարգացման գործում միայն բացասական կարող է լինել։
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении