Կիպրոսը հայտարարել է Թուրքիա-ԵՄ գործարքի նկատմամբ վետոյի իրավունք կիրառելու հնարավորության մասին
Международные новостиԿիպրոսի իշխանությունները հաղորդել են, որ կարող են միգրանտների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնության նկատմամբ կիրառել վետոյի իրենց իրավունքը, եթե Անկարան չբացի իր նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի առջեւ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Թուրքիան պետք է բացի իր նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի առջեւ եւ կարգավորի երկրի հետ իր հարաբերությունները: Անի այն, ինչը մինչեւ հիմա չի արվել»,- հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը սկսվել է Թուրքիայի կողմից միջերկրածովյան կղզի մի հատվածի բռնազավթումից հետո: Կղզու այդ հատվածը՝ Հյուսիսային Կիպրոսը, ճանաչվել է միայն Անկարայի կողմից: