Դերսիմում թուրքական զինուժն ավելի քան կես տոննա պայթուցիկ է հայտնաբերել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Թունջելի (Դերսիմ) նահանգում իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ նյութ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թունջելիի նահանգապետարանից արած հայտարարության մեջ նշվում է, որ բացի հայտնաբերված պայթուցիկից գտնել են նաև ականներ ու զենքեր: Նահանգում ռազմական գործողությունները շարունակվում են: