Դավութօղլուն Բրյուսելում կմասնակցի Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին
Международные новостиԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Բրյուսել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բանակցությունների սեղանին լինելու է փախստականների ճգնաժամի և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը:
Բրյուսել կատարած այցի շրջանակում Դավութօղլուին ուղեկցում է նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: