Դոնալդ Թրամփի որդին փոստային առաքում Է ստացել կասկածելի սպիտակ փոշիով
Международные новостиՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփի որդին փոստային առաքում Է ստացել կասկածելի սպիտակ փոշիով: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, մարտի 18-ին այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ առաքումը հասցվել Է Նյու Յորքի կենտրոնական մասի բնակելի համալիր, որտեղ ապրում Է միլիարդատիրոջ 32-ամյա որդին:
Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչն ABC-ին հայտնել Է, որ «կասկածելի նամակն առգրավված Է եւ ներկայում ուսումնասիրվում Է իրավապահ մարմինների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: