Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանը շարունակում է փակ մնալ
Международные новостиՍտամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանը անվտանգության նկատառումներից ելնելով շարունակում է փակ մնալ, թեպետ նախօրեին՝ մարտի 17-ին հայտարարել էր միայն մեկ օրով փակվելու մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Դողան» լրատվական գործակալ ությունը:
Հյուպատոսարանի մուտքի մոտ մարտի 17-ին փակցվել էր մի գրություն, որտեղ նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը փակ է լինելու միայն մեկ օր, սակայն այսօր՝ մարտի 18-ին, այն շարունակում է փակ մնալ: Հյուպատոսության շենքի մոտ անվտանգության լայն միջոցառումներ են ձեռնարկված, կայանած է ոստիկանական զրահամեքենա, հերթապահում է ոստիկանությունը:
Ի տարբերություն հյուպատոսության՝ Ստամբուլի գերմանական ուսումնարանը մարտի 18-ից վերսկսել է ուսումնական գործընթացը: Այստեղ ևս հերթապահում է ոստիկանությունը: