Փարիզի ահաբեկչության կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով հատուկ գործողություն է ընթանում Բրյուսելի արվարձանում
Международные новостиԲրյուսելի Մոլենբեկ արվարձանում ուրբաթ երեկոյան մեկնարկել և ընթացքի մեջ է հակաահաբեկչական գործողություն` անցած տարվա փարիզյան ահաբեկչության կազմակերպիչներից մեկի` Սալահ Աբդելսամին և նրա աջակիցներին հայտնաբերելու նպատակով:
Ինչպես հաղորդում է “Libre Belgique”-ը, Մոլենբեկի տներից մեկում իրավապահների խուզարկության ժամանակ կր ակոցների ձայներ են լսվել: Որոշ ժամանակ անց նրանց օժանդակության են հասել ոստիկաններ և նույնիսկ բելգիական զինված ուժերի ներկայացուցիչներ:
Տեղեկություններ էին տարածվել նաև, որ նշված տնից մի քանի մետր հեռավորության վրա իրավապահները կրակել և սպանել են մի մարդու, սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվում:
Հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունն օգտագործում է արցունքաբեր գազ: Նշված տան շրջակայքում իրավապահները անվտանգության գոտի են ստեղծել` սահմանափակելով քաղաքացիական անձանց տեղաշարժը: Բելգիական թերթը նշում է, որ երկրի իրավապահ մարմինները հակահաբեկչական գործողությունը ծրագրում էին իրականացնել շաբաթ օրը, սակայն, Սալահ Աբդելսամի ներկայության որոշակի հետքեր հայտնաբերելով, որոշել են ավելի վաղ իրականացնել գործողությունը: