Flightradar24. Boeing- ը երկու ժամից ավելի փորձել է վայրէջք կատարել
Международные новостиFly Dubai ավիաընկերության օդանավը, որը վթարի է ենթարկվել Դոնի Ռոստովում, ժամը 1:30-ից մինչեւ 3:40-ը պտտվել է օդանավակայանի վերեւում:
Flightradar24-ի տվյալներով Boeing-ը Դուբայից թռել էր 19:35-ին: 23:41 –ին անձնակազմը փորձել է վայրէջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում, իջել է մոտավորապես մինչեւ 500 մ, իսկ հետո նորից սկսել բարձրանալ, կատարելով երկրորդ պտույտը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
1:40-ին օդաչուները փորձել են երկրորդ անգամ վայրէջք կատարել, բայց նորից չի հաջողվել, օդանավը նորից սկսել է բարձրություն հավաքել: Երբ Boeing-ը հասել է 1200 մ բարձրության, այն կտրուկ սկսել է իջնել ու վայր է ընկել:
Նշում են, որ Դուբայի ու Դոնի Ռոստովի միջեւ թռիչքի միջին տեւողությունը 3 ժամ 56 րոպե է: Իսկ օդանավը օդում է մնացել 6 ժամ 5 րոպե: