Թուրքիան հույս ունի միգրանտների դիմաց ԵՄ-ից 6 մլրդ եվրո ստանալ
Международные новостиԱնկարան Եվրամիությունից մինչեւ 2018 թվականի վերջը ընդհանուր առմամբ 6 մլրդ եվրո վճարում է սպասում փախստականների հումանիտար կարիքների համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Առաջին 3 մլրդ եվրոն մենք կսկսենքծախսել արդեն առաջիկա շաբաթներին:Լրացուցիչ 3 մլրդ եվրոն կհատկացվիմինչեւ 2018 թվականի վերջը», -ասել է նա:
ԵՄ-Թուրքիա համաձայնության տեքստում ասվում է, որ եվրոպական միությունը կարագացնի արդեն համաձայնեցված 3 մլրդ եվրո գումարի հատկացումը Թուրքիային եւ կապահովի փախստականների համար նախագծերի ֆինանսավորումը:
Փաստաթղթում ԵՄ-ն ընդգծում է, որ երկրորդ 3 մլրդ եվրոն հատկացվելու է առաջին 3 մլրդ եվրոն ծախսելուց հետո, երբ Անկարայի կողմից կկատարվեն բոլոր պարտավորությունները: