Հայտնի է դարձել Դոնի Ռոստովում օդանավի աղետից բոլոր զոհվածների քաղաքացիությունը
Международные новостиFlyDubai ավիաընկերությունը պարզել է Դոնի Ռոստովում Boeing 737-800 օդանավի աղետից բոլոր մահացածների քաղաքացիությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշվում է, որ 55 ուղեւորներից 44-ը ՌԴ քաղաքացիներ են, 8-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Հնդկաստանի եւ մեկը՝ Ուզբեկստանի:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքը հրապարակել էր մահացածների անունները: