Angry Birds-ի կերպարը կլիմայի հարցով ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է դարձել
Международные новостиՀայտնի Angry Birds խաղի և դրա մոտիվներով մուլտֆիլմի կերպարը շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է դարձել, գրում է Газета-ն։
Նշվում է, որ հատուկ արարողությունը կայացել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում: Angry Birds Happy Planet արշավի մեկնարկը տվել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա Կարմիր կերպարի ուսերին է գցել «ՄԱԿ-ի պատվավոր դեսպան» ժապավենը։
«Angry Birds-ը զվարճացրել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, և այժմ նրանք դարձել են այն մասնիկը, որն այս աշխարհն ավելի լավն է դարձնում»,- նշել է Մունը։
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն և լուսանկար հրապարակել #AngryBirdsHappyPlanet հաշթեգով՝ արտադրանքը կրկնակի վերամշակումից հետո օգտագործելու կամ հասարակական տրանսպորտից օգտվելու ժամանակ։
Ակցիայի կազմակերպիչներն են Sony ընկերությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի հիմնադրամը: Միջոցառմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսորը և դերասանները, ովքեր հնչյունավորել են կերպարներին: