Բաքվում հարբած վարորդը գլխով կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
Международные новостиԲաքվում պարեկային ոստիկանության աշխատակիցներ Նազիմ Ազիմովն ու Բարշադ Ադիգեզալովը կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Բաքվի բնակիչ Թուրալ Զեյնալովը, հաղորդում է Qafqazinfo-ն:
Մեքենան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության կանոնների կոպիտ խախտման համար: Մեքենայի վարորդը, որը հարբած է եղել, դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, հարվածել նրանց եւ գլխով կոտրել ոստիկանների ծառայողական մեքենայի ապակին:
Թուրալ Զեյնալովը ձերբակալվել է, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: