Boeing-ը Դոնի Ռոստովում կործանված օդանավի գործով հանձնաժողով է ստեղծում
Международные новостиBoeing-ի ղեկավարությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովում կործանված օդանավի գործով ռուսական կողմին տեխնիկական խորհրդատվություն տալու համար հանձնաժողով է ստեղծում: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:
«Boeing-ը տեխնիկական խորհրդատվությունների թիմ է ստեղծում Միջազգային ավիացիոն հանձնաժողովի հետաքննության համար»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: