Սալահ Աբդեսլամին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել ահաբեկչություններ կազմակերպելու համար
Международные новостиՓարիզյան ահաբեկչությունները կազմակերպելու գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել ահաբեկչություններ կազմակերպելու համար, հայտնում է Reuters-ը:
Աբդեսլամի հետ ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրանք է նեկայացվել նաեւ ոմն Մոնիր Ահմեդալլահին, որին նույնպես նախօրեին ձերբակալել էին: Երրորդ ձերբակալվածին՝ Աբիդ Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու եւ հանցագործներին օգնելու մեջ: Ձերբակալվել է նաեւ Ջամիլա Մ. անունով մի կին, որին մեղադրանք է ներկայացվել հանցագործներին աջակցելու մեջ, սակայն նա ազատ է արձակվել: Եվս մեկ կնոջ բաց են թողել առանց մեղադրանք ներկայացնելու:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Բրյուսելում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էր Սալահ Աբդեսլամը, որը Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալն է: Հետաքննությունը կասկածում է, որ հենց Աբդեսլամն է կազմակերպել փարիզյան ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով 130 մարդ էր զոհվել: