Փարիզում պայթյուններն իրականացրել են եղունգների լաքը մաքրող հեղուկի օգնությամբ
Международные новостиՓարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հեղինակները պայթուցիկները պատրաստել են մազերը գունաթափող եւ եղունգների լաքը մաքրող հեղուկի օգնությամբ: Այս մասին գրում է New York Times-ը:
Նյութը կոչվում է ացետոնի պերօքսիդ, եւ այն գտել են «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում պայթյունի վայրում, «Բատակլան» համերգասրահում եւ Վալտերի բուլվարի սրճարանում:
Ըստ «Կոմերսանտ»-ի, չնայած այս բաղադրիչի հասանելիությանը՝ դրանից ռումբ պատրաստելու համար պայթուցիկ սարքերի պատաստման ունակություններ են անհրաժեշտ: New York Times-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ 2013 թվականից ԻՊ-ն կանոնավոր կերպով մասնագետների է պատրաստում, որոնք ռումբեր են ստեղծում հենց ացետոնի պերօքսիդից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ զոհվեց, ավելի քան 200 հոգի վիրավորվեց:
Ահաբեկչությունների իրականացման գլխավոր կասկածյալին՝ Սալահ Աբդեսլամին, ձերբակալել են մարտի 18-ին, Բրյուսելում: Նա հետաքննությանը հայտարարել է, որ պատրաստվում էր Փարիզում պայթեցնել իրեն, սակայն վերջին պահին «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում փոխել է միտքը:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, մարտի 19-ին Աբդեսլամին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել: