Ռոստովում կործանված Boeing-ի գործի քննությունը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի` հատուկ կարևոր գործերով վարչությանը
Международные новостиԴոնի Ռոստովում նախօրեին կործանված Boeing 737-800 ինքնաթիռի վթարի մասին գործի քննությունը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի` հատուկ կարևոր գործերով զբաղվող վարչությանը:
РИА Новости-ի փոխանցմամբ` գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ քրգործի քննության փոխանցումը պայմանավորված է տարվելիք աշխատանքի մեծ ծավալով: Բացի այդ, նա ընդգծել է, որ խոսքը միջազգային ավիափոխադրողի մասին է, ինչի պատճառով էլ գործը քննվում է միջազգային մակարդակով:
Հիշեցնենք, որ FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար օդանավը, որը Դուբայից Դոնի Ռոստով էր թռչում, վթարվել է մարտի 19-ին` 03:42-ին ռոստովյան օդանավակայանի մոտ` չկարողանալով ապահով վայրէջք կատարել: Վթարի հետևանքով զոհվել են օդանավի բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:
ՌԴ Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել են, որ ավիավթարի հիմնական վարկածը տեխնիկական անսարքությունն է: