Պորոշենկոյի վարչակազմը հայտնել է վարչապետի պաշտոնի 2 թեկնածուների անունները
Международные новостиՈւկրաինայի վարչապետի պաշտոնը ստանձնելու հիմնական թեկնածուներն են ֆիննախարար Նատալյա Յարեսկոն և Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը:
РБК-ի փոխանցմամբ` այս մասին Вести ուկրաինական ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի ղեկավար Բորիս Լոժկինը: Նրա խոսքով` երրորդ թեկնածու դժվար թե հայտնվի:
Լոժկինը նշել է, որ դեռ չի կարող ասել, թե երկու թեկնածուներից որ մեկին կաջակցեն խորհրդարանական խմբակցությունները: Ըստ Լոժկինի` այժմ կարևոր է ոչ թե Արսենի Յացենյուկի հրաժարականը, այլ այն, թե արդյոք նոր կոալիցիա կձևավորվի և ում գլխավորությամբ: