Խամենեին ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին մեղադրել է թշնամանքի մեջ
Международные новостиԻրանի գերագույն ղեկավար այաթոլա Ալի Խամենեին Նովրուզի առիթով հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվեցին միայն թղթի վրա, իսկ ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին երկրի թշնամիներ է կոչել:
«Ամերիկյան նախագահի պաշտոնի թեկնածուները մրցում են Իրանին սեւացնելու հարցում, եւ դա թշնամանքի նշան է»,- ասել է Խամենեին:
Ըստ Gazeta-ի, նա նշել է, որ Իրանը նախկինի պես դժվարությունների է բախվում արտասահմանյան բանկերի եւ կորպորացիաների հետ աշխատանքում, չնայած միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները չեղարկվել են: