Զախարովա. Ղրիմն ինքն է հեռացել Ուկրաինայից
Международные новостиՌուսաստանին վերամիավորվելու մասին Ղրիմի ժողովրդի որոշումն ընդունվել է Ուկրաինայի իշխանությունների բացառիկ քմահաճության պատճառով։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք Ղրիմը Ուկրաինայից չենք խլել, ինչքան էլ որ ոմանք այդպես ուզենան մտածել։ Ես ուզում եմ լեհ ընթերցողներին ասել. փորձեք ամեն ինչին այդքան պարզ չնայել եւ միանշանակ գնահատականներ չտալ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ շատ եվրոպացիներ չեն հասկանում, որ ոչ թե Ռուսաստանն է խլել Ղրիմը, այլ Ղրիմն ինքն է ընդմիշտ հեռացել, ինչպես խորթ երեխաներն են հեռանում ընտանիքից, որտեղ նրանք երբեք սիրված չեն եղել։