Ցանցում Դոնի Ռոստովում Boeing 737-ի կործանման նոր տեսագրություն Է հայտնվել
Международные новостиՑանցում Դոնի Ռոստովում Flydubai ավիաընկերության Boeing 737-ի կործանման նոր տեսագրություն Է հայտնվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երեւում Է՝ ինչպես Է մի օբյեկտ ընկնում գետնին ու պայթում: Ինչպես նշվում Է՝ նկարահանումը կատարվել Է Ալեքսանդրովկա միկրոշրջանից:
Ավելի վաղ Համացանցում արդեն հրապարակվել Էին մի քանի տեսագրություններ, որոնք գրանցել են Boeing 737-ի կործանման պահը:
Մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:42-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կրկնական վայրԷջքամուտի ժամանակ բարդ օդրեւութաբանական պայմաններում (ուժեղ կողմնային քամի եւ անձրեւ) աղետի Է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում Էր FZ 981 չվերթը Դուբայից: Ինքնաթիռում եղել Է 62 մարդ: Նրանք բոլորը զոհվել են:
Հետաքննությունը դիտարկում Է օդանավի կործանման երեք հիմնական վարկած՝ տեխնիկական անսարքությունը, եղենակային բարդ պայմանները, անձնակազմի սխալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: