Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով
Международные новостиԲրյուսելի ահաբեկչությունից հետո ի նշան համերաշխության Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: &laqu o;Որպես Բրյուսելի բնակիչների հետ համերաշխության նշան` այս գիշեր Փարիզում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով»,- նշել է Իդալգոն:
Որպես զորակցություն Բելգիայի ժողովրդին խոնարհվել են Եվրահանձնաժողովի դրոշները: