PKK-ի գործողություններից Մարդինում թուրք ոստիկան է զոհվել
Международные новостиԹուրքիայի Մարդին նահանգի Մազըդաղը գավառում թուրք ոստիկանությունը տուժել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից գործի դրված պայթուցիկի հետևանքով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, ևս երեքը վիրավորվել են: Պայթյունի վայր մեծ թվով ուժայիններ են ժամանել: Ճանապարհը փակվել է հնարավոր նոր պայթուցիկներ հայտնաբերելու նպատակով: