Մոգերինին չկարողացավ զսպել արցունքները Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների պատճառով
Международные новостиԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները, երբ հայտնի Է դարձել Բրյուսելում իրականացված պայթյունների մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 22-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Մոգերինին Հորդանանում ելույթ էր ունենում այս երկրի ԱԳ նախարար Նասեր Ջոդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, երբ տեղեկատվություն է ստացվել Բրյուսելի պայթյունների մասին:
AP-ի տվյալներով՝ Մոգերինին հայտարարել Է, որ «այսօր դժվարին օր Է», ինչից հետո դադարեցրել Է ելույթը:
Ջոդան շարունակել Է խոսել, իսկ Մոգերինին մոտեցել Է նրան, ներողություն Է խնդրել ու գրկել նրան: Դրանից հետո Մոգերինին եւ Ջոդան հեռացել են դահլիճից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: