Բրյուսելում ահաբեկչական գործողություններից տուժածների ընդհանուր թիվը գերազանցել է 150-ը
Международные новостиԲրյուսելում ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվածների ընդհանուր թիվը գերազանցել է 150-ը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Soir թերթին:
Հրատարակության տվյալներով՝ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում պայթյուններից զոհվել Է 14 մարդ, վիրավորվել Է 81 հոգի: Մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունն առնվազն 20 մարդու կյանք Է խլել, տուժել են եւս 73-ը, նրանցից տասն օրհասական վիճակում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: