Բրյուսելի երկաթուղային կայարանները կբացվեն տեղական ժամանակով ժամը 16:00-ին
Международные новостиԲրյուսելի երկաթուղային կայարանները կբացվեն տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին) ու զինվորականների ուժեղացված հսկողության տակ կգտնվեն:
Այս մասին գրում է Reuters-ը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս ավելի քան 150-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: