Բրյուսելի կենտրոնում հայտնվել են բանակային ստորաբաժանումներ եւ զրատեխնիկա
Международные новостиԲրյուսելի կենտրոնում հայտնվել են բանակային ստորաբաժանումներ եւ զրատեխնիկա: Լուա փողոցում գտնվող կառավարական թաղամասը, եվրաթաղամասը, որտեղ տեղակայված են ԵՄ-ի պաշտոնական հաստատությունները, շրջափակված են ոստիկաններով եւ բանակային զրահամեքենաներով:
Ոստիկանությունը փշալարերով շարժական արգելափակոցներ Է ծավալել: Ոստիկանները եւ զինծառայողները չեն պատասխանում հարցերին, հրաժարվում են մամուլի հետ բոլոր շփումներից: Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌՏԲՖ հեռուստաալիքը, Բելգիայի մայրաքաղաքում կարգուկանոնն ապահովելու համար գործի են դրվել ավելի քան հազար զինվորականներ: Աչքի Է զարնում զինվորականների տարբեր հանդերձանքը. մայրաքաղաքում գործի են դրվել տարբեր ստորաբաժանումներ: Զինվորականների մի մասը կրում Է պաշտպանիչ հանդերձանք, զրահաբաճկոններ, մյուսները՝ միայն համազգեստ:
Քաղաքում տրանսպորտի երթեւեկությունը զգալի չափով կաթվածահար վիճակում Է, մետրոն փակ Է:
Ահաբեկչական գործողությունները Բելգիայի մայրաքաղաքում իրականացվել են մարտի 22-ի առավոտյան: Երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում, այնուհետեւ եւս մեկը՝ մետրոյում: Պայթյունների զոհ Է դարձել առնվազն 34 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: