ՄԱԿ-ում հայտարարել են ահաբեկչության նկատմամբ հաղթանակի պայմանները
Международные новостиՍիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան միջազգային ահաբեկչության նկատմամբ հաղթանակի պայման է կոչել Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորումը: Այս մասին նա մարտի 22-ին հայտարարել է լրագրողներին:
«Մեզ Սիրիայում քաղաքական անցում է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք վստահ լինել, որ մենք բոլորս, բոլոր սիրիացիները համատեղ կարող են կենտրոնանալ այն ուղղությամբ, ինչն իրական վտանգ է ներկայացնում ցանկացած մարդու համար՝ ե՛ւ Եվրոպահում, ե՛ւ Սիրիայում, ե՛ւ աշխարհում ընդհանրապես»,- մեկնաբանելով Բրյուսելի ահաբեկչությունները՝ ասել է դեե Միստուրան:
Ավելի վաղ ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում ՏԱՍՍ-ի աղբյուրը գործակալությանը հաղորդել էր, որ կազմակերպությունն ահաբեկիչներին թույլ չի տա ձախողել միջսիրիական բանակցությունները: Նրա խոսքով, ՄԱԿ-ը զինյալներին թույլ չի իրեն պայմաններ թելադրել:
Հիշեցնենք. մարտի 22-ի առավոտյան պայթյուններ են որոտացել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի կայարաններից մեկում: Ահաբեկչությունների հետեւանքով ավելի քան 30 զոհ եւ շուրջ 230 վիրավոր կա: