Ереван, 05.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительности Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 году Кая Каллас посетит Азербайджан Мы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский Алиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии


Փառք ու պատիվ ձեզ, որ բարձր եք պահում մեր հողի ու հայ զինվորի պատիվը. Մովսես Հակոբյան

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակում սեպտեմբերի 24-ի առավոտյան միմյանց հետ ողջագուրվեցին Արցախի պաշտպանության բանակի շարքերում աչքի ընկած գեղարքունիքցի 50 զինծառայողներ, նրանց ծնողներն ու հարազատները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Մարտունու մշակույթի տանը հրավիրված «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների համատեղ նախաձեռնությամբ, որը միտված է բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացմանը և ամրապնդմանը, կարգապահությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների քաջալերմանն ու խրախուսմանը:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի վետերաններ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում աչքի ընկած զինծառայողները և նրանց ծնողներն ու հարազատները:

Ներկաներին հայրենասիրական երգերով ողջունեց ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական համույթը: Անուն առ անուն ներկայացվեցին Գեղարքունիքի մարզի մարտական այն ջոկատները, որոնք Արցախյան գոյամարտի տարիներին կենաց ու մահու պայքարում կարողացան ամուր կանգնել հայրենի երկրի պաշտպանության դիրքերում: Ապա ձայնը տրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: «Այս հանդիսավոր միջոցառումը նվիրված է հայ ընտանիքին: Այստեղ հավաքված են մեր բանակի լավագույն զինծառայողների ընտանիքները, ովքեր մեծ դեր ունեն իրենց զավակների կրթության ու դաստիարակության, Հայոց բանակի հզորությունն ապահովելու գործում: Սիրելի ծնողներ, պապեր ու տատեր, կարելի է ասել, որ դուք արդեն արել եք գործի կեսը' մեզ թողնելով միայն ձեր զավակներին ռազմական գործն ուսուցանելը: Առանձնակի ուզում եմ կարևորել Գեղարքունիքի մարզի դերն Արցախյան ազատամարտում, հատկապես' Քարվաճառի ազատագրության գործում»,- նշեց Մովսես Հակոբյանը:

«Փառք ու պատիվ ձեզ, որ բարձր եք պահում մեր հողի ու հայ զինվորի պատիվը: Դուք ձեր սխրանքով թշնամուն պարտադրեցիք, որ նա հայոց սահմաններից ներս թափանցել չկարողանա: Հավատացած եմ, որ այսպիսի հանդիպումից հետո ցանկացած ծնող այստեղից տուն կգնա ոգևորված, շատ վհատներ էլ կփոխեն իրենց կարծիքը Հայոց բանակի մասին: Մենք միասին դեռ պայքարի երկար ճանապարհ ունենք անցնելու մեկ ընտանիքի պես»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Արցախյան ազատամարտում Գեղարքունիքի մարզը տվեց 432 զոհ և 254 վիրավոր: Զոհերը միշտ ապրում են մեր հոգիներում, իսկ ապրող երկրապահները, տարեց, թե պատանի, ամենուր հայրենասիրության դասեր են տալիս: Երկրապահն այն բանակն է, որի զինվորը երբեք չի զորացրվում»,-իր խոսքում նշեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Հայրենասիրական ու ոգեկոչող ելույթներով հանդես եկան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ դպրոցի տնօրեն Հերիքնազ Խաչատրյանը, Հայոց բանակի սպա Գառնիկ Ալավերդյանը, զինվորի ծնող Արմեն Օհանյանը: Դահլիճում ցուցադրվեց «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը: Ելույթներից հետո սկսվեց պարգևատրումների հանդիսավոր արարողությունը: Հայոց բանակի գնդապետ Բարեղամ Մուրադյանն ընթերցեց ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրամանագրերը' հայրենիքին մատուցած ծառայության համար մի շարք զինծառայողների, Արցախյան գոյամարտի մասնակիցների մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» հետմահու պարգևատրվեց հայկական բանակի մայոր, Ծովինար գյուղի բնակիչ, այս տարվա օգոստոսին թշնամու դիվերսիոն խումբը վնասազերծելիս զոհված Սարգիս Աբրահամյանը: ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» պարգևատրվեց զինծառայող Արմեն Պետրոսյանը, «Մարտական ծառայության մեդալով»' Արման Դռնոյանը: ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների հրամանով «Դրո Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» և մի շարք այլ կարգի մեդալներով ու ժամացույցներով պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող մի շարք զինծառայողներ և Արցախյան ազատամարտի վետերաններ: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ցուցաբերած նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին նաև Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ և Գեղամասարի միջնակարգ դպրոցները:

Գնդապետ Բարեղամ Մուրադյանը ներկայացրեց այն զինծառայողների անունները, ովքեր ԼՂՀ ՊԲ հրամանատարի կողմից արժանացել են օրենքով սահմանված կարգով կարճաժամկետ արձակուրդի: Ընթերցվեց նաև հրամանատարության կողմից նրանց ծնողներին ուղղված շնորհակալական նամակը:

ԵԿՄ վարչության կողմից նվերներ հանձնվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների: Թանկարժեք նվերով' զենքով պարգեւատրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина Затулина