Դամասկոսի պատվիրակությունը ժամանակ Է վերցրել դե Միստուրայի փաստաթղթի նախագծի վրա խորհելու համար
Международные новостиՍիրիայի կառավարության պատվիրակությունը ժամանակ Է վերցրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի փաստաթղթի նախագծի վրա խորհրդածելու համար, որը նրա կողմից պատրաստվել Է բանակցությունների ավարտվող փուլի արդյունքների հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՏԱՍՍ-ին հայտնել Է բանակցությունների իրազեկ աղբյուրը:
«Ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ կառավարության պատվիրակությունը դեռեւս միանշանակ չի պաշտպանել փաստաթուղթը, ժամանակ Է վերցրել խորհրդածելու համար»,-ասել Է զրուցակիցը:
12 կետից բաղկացած փաստաթուղթը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի կողմից պատրաստվել Է Ժնեւում միջսիրիական բանակցությունների ավարտվող փուլի արդյունքներով, կազմվել Է Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր «Էր Ռիադի խմբի» ու «Մոսկվա-Կահիրե խմբի» պատվիրակությունների առաջարկությունների հիման վրա: Այդ փաստաթուղթը կոչված Է դնել հետագա բանակցությունների հիմքերը:
«Այո՛, նման փաստաթուղթ կա: Այն կազմվել Է այն փաստաթղթերի հիման վրա, որոնք դե Միստուրային են հանձնվել կառավարության, «Էր Ռիադի խմբի» ու «Մոսկվա-Կահիրե խմբի» պատվիրակությունների կողմից,-ասել Է զրուցակիցը:-Դրանում մանրամասնորեն շարադրված են բանակցային գործընթացի մեկնարկի սկզբունքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: