Թուրքական Նուսայբինում քուրդ զինյալների զոհ է գնացել 3 թուրք զինվոր
Международные новостиԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունների 11-րդ օրվա ընթացքում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հերթական ուժեղ հարվածն է հասցրել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական ժանդարմերիայի հատուկ ջոկատայիններիը մարտի 24-ին մտել են մի շինություն, որտեղ քուրդ զինյալները նախապես պայթուցիկ են տեղադրած եղել:
Պայթուցիկը գործի դնելու հետևանքով մեկ սպա մահացել է, չորս զինվոր` վրավորվել:
Բացի այդ Նուսայբինի թաղամասերից մեկում քուրդ զինյալներն ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել, ինչի հետևանքով յոթ զինվոր վիրավորվել է: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են: Նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ 5-ի բուժումը շարունակվում է:
Նուսայբին գավառում մարտի 14-ից գործում է փողոց դուրս գալու արգելքը: