Թուրքական Յուքսեքօվայում քուրդ զինյալները թուրք ոստիկան են սպանել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում թուրքական զինված ուժերը շարունակում են գործողություններ իրականացնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, քուրդ զինյալների դեմ գործողություններում թուրքական կողմը հերթական կորուստն է ունեցել:
Այս անգամ սպանվել է մեկ ոստիկան, ևս մեկը վիրավորվել է:
Յուքսեքօվայում մարտի 13-ից մեկնարկած զինված գործողությունները շարունակվել են: