Պուտինի խոսնակ. Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը խանգարում են ուժի կիրառման մասին հայտարարությունները
Международные новостиՌուսաստանը շարունակում է հետեւողական ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին ТВЦ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, առայժմ պարծենալու բան չկա, բայց միակ ելքն այն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողանա բարենպաստ պայմաններ ստեղծել ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի համար:
Նա ընդգծել է, որ կարգավորմանը մշտապես խանգարում են հակամարտության կողմերից մեկի անզիջում հայտարարությունները, ինչպես նաեւ ուժ կիրառելու պատրաստակամության մասին կողմերի հայտարարությունները: