Պալմիրայի վերականգնումը կպահանջի հինգ տարի. Սիրիայի հնությունների դեպարտամենտ
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետեւանքով ավերված սիրիական Պալմիրա քաղաքի վերականգնման աշխատանքները կտեւեն հինգ տարի:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է Սիրիայի հնությունների եւ թանգարանների դեպարտամենտի հրապարակված հայտարարության մեջ, որը մեջբերում Է AFP-ն:
«Եթե մենք ստանանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությունը, ապա մեզ հինգ տարի կպահանջվի, որպեսզի վերականգնենք ավերված եւ վնասված հուշարձանները»,-հայտարարել Է սիրիական գերատեսչության ղեկավար Մամուն Աբդել Քերիմը:
Սիրիայի զինված ուժերը ռուսական եւ սիրիական օդուժի աջակցությամբ մարտի 27-ին ազատագրել են Թադմորը (արաբական անվանումը՝ Պալմիրա):
Հին քաղաքը, որը ճանաչված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, ԻՊ-ն գրավել Էր 2015 թվականի մայիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը