Պեսկով. Ռուսաստանի ՕՏՈՒ-ն շարունակում է աջակցել Սիրայի բանակին
Международные новостиՌուսաստանի օդատիեզերական ուժերը մտադիր են շարունակել աջակցել Սիրիայի բանակին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, նա ընդգծել էր, որ Ռուսաստանը կշարունակի պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
«Նախագահ Պուտինը բազմիցս ընդգծել է, որ նույնիսկ Սիրիայից մեր ռազմակազմի մի մասի դուրս բերումից հետո ժամանակավոր տեղակայման երկու կետում մնում են ՕՏՈՒ ստորաբաժանումներ: Կշարունակեն պայքարն այն ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք ՄԱԿ Անվտանգության Խորհրդի կողմից ճանաչվել են որպես այդպիսին եւ կշարունակեն աջակցել Սիրիայի բանակի հարձակողական գործողություններին», — հայտնել է մամուլի քարտուղարը:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի ՕՏՈՒ աջակցության շնորհիվ հաջողվել է վերականգնել Սիրիայի բանակի ռազմական եւ հուզական ներուժը: